Հետազոտություններ և ինովացիա

Առանցքային հարցեր

 

  1. Ի՞նչ դրության մեջ են հետազոտություններն ու նորարարությունը Հայաստանի կրթական համակարգում։
  2. Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ համալսարանների ֆինանսավորման մեջ՝ աջակցելու գիտական հետազոտություններին։
  3. Արդյոք Գիտությունների Ակադեմիայի գործառույթները պե՞տք է տրվեն համալսարաններին։
  4. Արդյոք պետությունը պե՞տք է նախապատվություն տա որոշակի գիտական ուղղությունների։

Խնդիրներ

 

ՀՀ բուհերում չի տարվում բավարար քանակությամբ հետազոտական աշխատանք, և դրանք չափից շատ են կենտրոնացած դասավանդման գործընթացի վրա։ Համալսարաններում չկան անհրաժեշտ սարքավորումներ, ենթակառուցվածքներ և ֆինանսավորման մեխանիզմներ՝ իրականացնելու և՛ կիրառական, և՛ հիմնարար ուսումնասիրություններ։ Գիտության ֆինանսավորումը բարձրագույն կրթության ոլորտում հատվածային է և չունի նախապատվություններ։ Համագործակցությունը միջազգային գերազանության կենտրոնների հետ սահմանափակ է և չի հանգեցնում գիտելիքների էական փոխանցման և Հայաստանի կառույցների փորձի բարձրացման։

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. բարելավել հետազոտությունների սարքավորումների և ենթակառուցվածքների համատեղ գործածումը

  • Զարգացնել մեխանիզմներ և պահանջներ, որոնց միջոցով լաբորատորիաներն ու սարքավորումները հասանելի կլինեն յուրաքանչյուր որակավորված օգտատիրոջ և ոչ թե միայն այն համալսարանին, որում դրանք տեղակայված են.
  • Օգտագործել ֆինանսավորման մեխանիզմներ, և’ միջհամալսարանական, եւ’ միջազգային կառույցների հետ համագործակցություն.
  • Առաջարկել գործուն աջակցություն միջազգային գիտական դրամաշնորհների և հատկապես Horizon 20/20 ծրագրի ու դրան հաջորդող ծրագրերի մասնակցության համար։

Բարեփոխումների ուղղություն 2

 

Կարճաժամկետ. նախապատվություն տալ գիտության և հետազոտության ուղղությանը.

  • Իրականացնել վերլուծական գործընթաց, որը անկախ կլինի մասնավոր շահերից՝ հստակեցնելու մի շարք առաջնահերթություններ հետազոտությունների և զարգացման ուղղությունների մեջ.
  • Տրամադրել պետական ֆինանսավորում հիմնականում այդ ուղղություններին.
  • Միաժամանակ ապահովել առավել սահմանափակ ռեսուրսներ այլ ուղղությունների համար։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Ձևավորել գիտակրթական միջոլորտային համագործակցության հարթակներ, նաև՝ առցանց:

 

Բարեփոխումների ուղղություն 3

Միջնաժամկետ. իրականացնել ֆինանսավորման բարեփոխումներ համալսարանական հետազոտությունների ուղղությամբ.

  • Բարեփոխել ֆինանսավորման մեխանիզմներն այնպես, որ բուհերի եկամուտները կախված չլինեն հիմնականում ուսման վարձերից՝ դասախոսներին դրդելու ավելի մեծ հետաքրքրության հետազոտությունների հանդեպ.
  • Տարբերակել հիմնարար և կիրառական գիտությունները ֆինանսավորման տեսանկյունից և ապահովել ֆինանսավորում հիմնարար հետազոտության համար` միևնույն ժամանակ դրդելով կիրառական գիտությանը գտնել ֆինանսավորում արդյունաբերության ոլորտում.
  • Գիտությունն ու հիմնարար հետազոտությունները ուղղել դեպի համալսարաններ, այլ ոչ միայն Գիտությունների ազգային ակադեմիա:

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Ապահովել հարկային արտոնություններ բուհերում իրականացվող կիրառական գիտահետազոտական աշխատանքների համար: Բուհերից հավաքագրված հարկերի մի մասը ուղղել նաև բուհերի գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը:
  • Ձևավորել հիմնարար և R&D-ի հետազոտությունների փոխլրացնող համագործակցություն և մեկնարկել երրորդ կրթական աստիճանի փորձարարության փուլը բուհերում: