Կապ արդյունաբերության հետ և հետազոտական ուղղվածություն

Առանցքային հարցեր

 

  1. Որո՞նք են արդյունաբերություն-բուհական կրթություն համագործակցության ու համակարգման ամենաարդյունավետ մեխանիզմները։
  2. Ի՞նչ աստիճանի պետք է շուկան թելադրի բուհերի ակադեմական առաջնահերթությունները։
  3. Որո՞նք են պահանջվող առաջնահերթ ենթակառուցվածքներն ու սարքավորումները, և ինչպե՞ս կարելի է դրանք ձեռք բերել։
  4. Արդյոք գիտակրթական գործառույթները Գիտությունների ազգային ակադեմիայից պե՞տք է տեղափոխվեն բուհ։

 

Խնդիրներ

 

Հայաստանի բուհերի մեծ մասը չունի հետազոտությունների մասով բավականաչափ  շեշտադրումներ և չափազանց կենտրոնացած է տեսության դասավանդման վրա։ Ավելին, արդյունաբերության կողմնորոշումներ ունեցող բուհական ուսուցման պակաս կա։ Շրջանավարտները հաճախ առհասարակ չունեն կամ ունեն քիչ գործնական փորձ ու պատրաստ չեն մտնել աշխատաշուկա: Բազմաթիվ կրթական ծրագրեր հնացած են և չունեն դասավանդման և փորձերի համար համապատասխան լաբորատորիաներ ու սարքավորումներ:

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. բուհական ծրագրերում ներգրավել պրակտիկաներ, գործնական ուսուցում և ձեռնարկատիրական գործունեություն:

  • Մշակել  պրակտիկայի և աշակերտության ծրագրեր, որոնք ընկերություններում տևական գործնական փորձառությամբ կլրացնեն բուհական ուսուցումը.
  • Առաջատար բուհերում ձևավավորել start-up ինկուբատորներ և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ կամ ստեղծել կապեր ինքնավար ինկուբատորների ու ակսելերատորների և բուհերի մասնագիտական ամբիոնների միջև.
  • Ստեղծել համաֆինանսավորման մեխանիզմներ, որոնցով ընկերությունները կհովանավորեն բուհական լաբորատորիաները։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Ձևավորել պրակտիկաների ընթացքի և արդյունքների արդյունավետության ուսումնասիրության և գնահատման համար անկախ մշտադիտարկման մարմին։

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Միջնաժամկետ. ստեղծել նոր առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ.

  • Սինոփսիսի կրթական մոդելի ընդհանրացված տեսլականով Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում առաջատար արդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ և հովանավորությամբ նոր միավորի ձևավորում.
  • Կարևորել ներկառուցված հետազոտությունները, ինչը նշանակում է համագործակցություն արդյունաբերության ու բուհերի միջև գիտահետազոտական օրակարգերի և նախագծերի շրջանակներում.
  • Ինստիտուտը կհամատեղի ուսուցումը և հետազոտությունը, որի նպատակն է պայմանագրային հարաբերություններ հաստատել ոլորտի հաճախորդների / գործընկերների և դրամաշնորհային հաստատությունների հետ։

 

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Միջնաժամկետ. ստեղծել ընդհանուր կենտրոն, որտեղ բուհի ուսանողները և դասախոսները կհամագործակցեն արդյունաբերության հետ.

  • Կրկնօրինակումից խուսափելու և համագործակցությունը խթանելու նպատակով ստեղծել մի ընդհանուր կրթահամալիր, որը իր լաբորատորիաներով և մասնագիտացված կրթական ենթակառուցվածքներով հասանելի կլինի բոլոր բուհերին և ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, որտեղ կհամագործակցեն ուսանողներն ու մասնագետները։
  • Մշակել ընկերությունների հետ պայմանագրեր` հովանավորվող ծրագրերի համար, որոնք բաց կլինեն բուհերի բոլոր ուսանողների և երիտասարդ մասնագետների համար եւ կկապեն արտերկրի հեղինակավոր դասախոսների ու առաջատար գլոբալ հաստատությունների հետ։
  • Ստեղծել ֆինանսապես ինքնաբավ կայուն մոդել` ներգրավելով եկամուտներ ստեղծող գործողություններ, ինչպիսիք են գրասենյակի վարձակալության, խորհրդատվական ծառայություններ, start-up ակսելերացիայի ու մանրածախ առևտրի կենտրոններ` դրանով իսկ ապահովելով, որ այն գործի որպես ակտիվ միկրո-հարևանություն։