Դպրոցներ

Առանցքային հարցեր

  1. Արդյոք դպրոցական խորհուրդներն անհրաժե՞շտ են։ Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դրանք գործեն։
  2. Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ֆինանսավորումը։
  3. Ի՞նչ աստիճանի պետք է Կրթության նախարարությունը թելադրի ոլորտի ստանդարտները։
  4. Արդյոք հա՞րկ է ունենալ կրթական ծրագրերի ու դպրոցների տեսակների մեծ բազմազանություն, թե՞ դրանք առավելապես պետք է լինեն միանման։

 

Խնդիրներ

 

Անհրաժեշտություն կա պատասխանատու ձեւով հանրակրթության հնացած եղանակները արտացոլող այսօրվա մոդելից անցում կատարել դեպի ապագայի դպրոց։

Ավելի կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է դպրոցներին տալ առավել մեծ ինքնավարություն, որպեսզի կրթական գործընթացը բարելավվի՝ հաշվի առնելով տեղական մակարդակում դրական փոփոխության հասնելու խթանիչ գործոններ եւ կրթական համակարգում բազմազանություն եւ ընտրության հնարավորություն ստեղծելու տեղական սահմանափակումներն ու դժվարությունները։

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. դպրոցների ինքնավարության ընդլայնում

  • Որոշարկել ինքնավարության ու ինքնակառավարման այն աստիճանը, որը դպրոցներն ի վիճակի են արդյունավետ կենսագործել՝ հաշվի առնելով նրանց ներկա կարողությունները եւ սոցիալական համատեքստը, ինչպես նաեւ քաղաքային, գյուղական եւ մարզային տարբերությունները, իրականացնել բարեփոխումներ՝ ուղղված ինքնավարության ընդլայնմանը։
  • Վերանայել դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները, ներառյալ՝ ըստ աշակերտների թվի տարբերակը, ինչը կնպաստի ավելի մեծ բազմազանությանը եւ ծնողների համար կավելացնի ընտրելու հնարավորությունները։
  • Ստեղծել շահագրգռող մեխանիզմներ, որոնք կպարգեւատրեն դպրոցի կառավարումը բարելավելու համար, որպեսզի դպրոցները խրախուսվեն օգտագործել սեփական միջոցները կատարողականի բարելավման նպատակով։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Թվանշանի վերանալու դեպքում երեխաների քանակով ֆինանսավորումը լավագույն հակակոռուպցիոն համակարգը կլինի: Աշակերտների քանակով ֆինանսավորումը պետք է տարածվի նաև մասնավոր դպրոցների վրա: Արդյունքում կգործի վաուչերային համակարգ երեխային դպրոց ընդունելու համար:
  • Այլընտրանքային դպրոցները ևս պետք է աջակություն ստանան պետությունից։
  • Վաուչերի միջոցով պետք է կարողանա վճարվել ցանկացած ուսումնական հաստատություն, որը պարտավոր է պահպանել կրթական նվազագույն նորմերը:
  • Որպես դպրոցի գնահատման երկարաժամկետ մեխանիզմ կարող է ծառայել այն տեղեկությունը, թե տվյալ դպրոցի շրջանավարտները ապագայում ինչ աշխատանքի են անցել ու ինչքան հարկ են վճարում պետական բյուջե:
  • ֆինանսավորումը՝ ըստ աշակերտի մոտեցումը խնդիր է գյուղերում, պետք է լինի տեսակավորված ֆինանսավորման համակարգ:
  • Դպրոցը պետք է լինի ինքնակառավարվող, կառավարվի մանկավարժական խորհրդի կողմից, որը հրավիրում/նշանակում է տնօրենին: Տնօրենը պարտավոր է կատարել հիմանականում վարչական գործառույթ:
  • Գյուղական դպրոցների դեպքում տնօրենին պետք է ընտրի ամբողջ գյուղական համայնքը:
  • Կարճաժամկետ ծրագրում պետք է լուծվի երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրողների հարցը, դպրոցների բարելավման հարցը ևս պետք է քննարկվի կարճաժամկետ ծրագրում:
  • Բացի ծնողական խորհրդից ստեղծել նաև աշակերտական խորհուրդ:

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Կարճաժամկետ. դպրոցական խորհուրդների բարեփոխումներ

  • Իրականացնել վերլուծություն՝ բացահայտելու դպրոցական խորհուրդների արդյունավետության պակասի հիմնական պատճառները.
  • Մշակել ու իրականացնել դպրոցական խորհուրդների կառուցվածքի, պարտականությունների եւ լիազորությունների բարեփոխում՝ դպրոցներին ընդլայնված ինքնավարություն շնորհելու տրամաբանության շրջանակում.
  • Մշակել ու իրականացնել խորհուրդների անդամների վերապատրաստման ծրագրեր՝ հավաստիանալու, որ նրանք իրազեկված են իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին։

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Երկարաժամկետ. այլընտրանքային եւ փորձարարական դպրոցների՝ որպես բազմազանության ու նորարարության աղբյուրների քաջալերում.

  • Կատարելագործել այն կարգավորիչ նորմերը, որոնք թույլ են տալիս վերահսկելի թվով այլընտրանքային պետական դպրոցների գոյությունը՝ ստանդարտ պետական դպրոցների համակարգին զուգահեռ։
  • Կրտսեր ուսուցիչներին վերապատրաստել որպես փորձագետ մարզիչների ու վարչարարների՝ աջակցելու ինքնուսուցման գործընթացին և լրացնելու այն։
  • Աջակցել եւ մշտադիտարկման ենթարկել փոքրաթիվ այնպիսի փորձարարական դպրոցների ստեղծումը, որոնք շեշտը դնում են նորարարական մեթոդների եւ «ապագայի դպրոց» փիլիսոփայության վրա՝ համաձայն կրթության ընդհանուր տեսլականի.
  • Այլընտրանքային/ փորձարարական դպրոցներից ստացված ամենահաջող մոդելները, եթե այդպիսիք լինեն, տարածել ավելի շատ դասարանների, առարկաների ու դպրոցների ավելի մեծ քանակի վրա՝ ապահովելով շարունակական մշտադիտարկում, գնահատում եւ ընդլայնում ապագայում։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Այլընտրանքային դպրոցների փորձը կարելի է օգտագործել վերապատրաստումներ անցկացնելու համար:
  • Ոչ միայն մասնավոր դպրոցները, այլև հանրակրթարանները կարող են ծրագրեր առաջարկել:
  • Պարտադիր չէ, որ այլընտրանքային դպրոցները լինեն սահմանափակ թվով կամ փոքրաթիվ: