Դասագրքեր

Առանցքային հարցեր

  1. Ինչպե՞ս է հնարավոր բարելավել դասագրքերի որակը։
  2. Արդյոք հարկ կա՞ դասագրքերը փոխարինել այլ գործիքներով։
  3. Ինչպե՞ս է պետք դասագրքերն արդյունավետ օգտագործել կրթության պետական ծրագրում։
  4. Ինչպե՞ս կարող են ուսուցիչներն արդյունավետ կիրառել դասագրքերը։

 

Խնդիրներ

 

Դասագրքերի որակը կայուն չէ եւ, որպես կանոն, համեմատաբար ցածր մակարդակի է։

Դասագրքերի հեղինակները չունեն դասավանդման բավարար փորձ եւ բավարար չափով չեն հետեւում արդյունավետ դասագրքերի մշակման ստանդարտներին։

Դասագրքերի ստեղծման մրցութային գործընթացները խնդրահարույց են՝ անհավանական դարձնելով նոր ու նորարար հեղինակների հաղթանակը դասագրքերի ստեղծման մրցույթներում։

Հարցականի տակ է դրված դասագրքերի երկարաժամկետ պիտանելիությունը, քանի որ կրթական գործիքների այլ տեսակները (օրինակ՝ թվային) ժամանակի հետ դառնում են կենսունակ այլընտրանքներ։

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. գոյություն ունեցող դասագրքերի որակի բարելավում.

  • Ընտրել լավագույն, արտերկրում հեղինակություն ունեցող դասագրքերը մի քանի հենքային առարկաների ու սահմանափակ թվով դասարանների համար եւ դրանք վերամշակելով՝ հարմարեցնել հայաստանյան կրթական համակարգին։
  • Ստեղծել ինքնուրույն վերապատրաստման ուղեցույցներ, որոնց միջոցով ուսուցիչները կծանոթանան նոր դասագրքերին եւ դրանք կներդնեն փոքր թվով դասարաններում՝ տարբեր պայմաններում (օրինակ՝ քաղաքային եւ գյուղական)։
  • Մշտադիտարկման ենթարկել նոր դասագրքերի արդյունավետությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք տարածել ավելի մեծ թվով առարկաների, դասարանների ու դպրոցների շրջանում։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Անցյալի լավ դասագրքերը և լավագույն փորձը պետք է ուսումնասիրել և գործածել դասագրքերի կարճաժամկետ բարեփոխումների ժամանակ։
  • Արտասահմանյան դասագրքերը մինչ օրս վերամշակել-տեղայնացնելու փոխարեն՝ թարգմանվել են, իսկ թարգմանության արդյունքում նյութը ավելի է բարդանում:

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Միջնաժամկետ. բարեփոխել դասագրքերի մշակման եւ այդ ծառայության գնման գործընթացները.

  • Կրթության ազգային ինստիտուտին հանձնարարել՝ ստեղծել դասագրքերի նոր ստանդարտներ, որոնք կպարտադրեն ձեւավորման չափանիշներ, մանկավարժական սկզբունքներ եւ համանմանություն։
  • Ամբողջությամբ բարեփոխել դասագրքերի մշակման գործընթացը, որպեսզի նոր հեղինակներին հնարավորություն տրվի մշակելու եւ ներկայացնելու դասագրքերի ձեւավորումներ, ինչպես նաեւ նվազագույնի հասցնելու կոռուպցիոն ռիսկերը։
  • Ամենաբարձր որակավորում ունեցող ուսուցիչներին ներգրավել դասագրքերի լրամշակման ու փորձաքննության գործընթացներում՝ շարունակաբար կատարելագործելով դրանք։
  • Ստեղծել դասագրքերի առցանց տարբերակներ՝ արագ թարմացումները հեշտացնելու եւ օժանդակ նյութեր ստեղծելու նպատակով։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Դասագրքերի մշակումը չպետք է վերապահել ԿԱԻ-ին , քանի որ այն անմիջականորեն ներգրաված չէ կրթական գործընթացներին:
  • Դասագիրք տպելու փոխարեն՝ պետբյուջեի գումարները ծախսել ուսուցիչների պատրաստման, նրանց համար ժամանակակից կրթական նյութերի մշակման եւ առցանց նյութեր ստեղծելու վրա:
  • Կրթական համակարգում միայն չափորոշիչները բավարար են, արդյունքում դասագրքերի մրցավազքը կվերանա:

 

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Երկարաժամկետ. ստեղծել դասագրքերին այլընտրանքներ.

  • Ստեղծել ու վերամշակել հիմնական առարկաների ուսումնառության թվային գործիքներ, ինչպես նաեւ՝ ինքնուսուցման նյութեր, որոնք կօգտագործեն թե’ սովորողները, թե’ ուսուցիչները։
  • Վերապատրաստել կրտսեր ուսուցիչներին՝ որպես դասավանդման նոր գործիքները արդյունավետ օգտագործող փորձագետ մարզիչների ու վարչարարների։
  • Աջակցել եւ մշտադիտարկման ենթարկել փոքրաթիվ այլընտրանքային, փորձարարական դասարաններ, որոնք շեշտը դնում են դասավանդման և ինքնուսուցման թվային նոր գործիքների կիրառման վրա։
  • Ամենահաջող մոդելները տարածել այլընտրանքային, փորձարարական դասարաններից անդին՝ ապահովելով շարունակական մշտադիտարկում, գնահատում եւ կատարելագործում։