Գիտություն – արդիականացում և միջազգայնացում

Առանցքային հարցեր

  1. Որո՞նք են գիտնականների և հետազոտողների միջոլորտային համագործակցության ու փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքները։
  2. Գիտական հետազոտությունները խթանելու համար ինչպիսի՞ բարեփոխումներ են անհրաժեշտ բուհական կրթության ոլորտում։
  3. Ինչպիսի՞ բարեփոխումներ են անհրաժեշտ գիտական հետազոտությունների որակը հավաստելու և գիտնականների անձնական պատասխանատվությունը բարձրացելու համար։
  4. Արդյոք պետությունը պե՞տք է սահմանի գիտական հատուկ ուղղվածությունների առաջնահերթությունները:  

 

Խնդիրներ

 

Հայաստանյան բուհերը չափազանց կենտրոնացած են դասավանդման վրա և չեն իրականացնում բավարար քանակով հետազոտական գործունեություն։ Բավարար չեն գիտնականների եւ հետազոտողների միջոլորտային համագործակցությունն ու համակարգումը, նաև արդյունավետ չեն բուհերում գործադրվող, ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար գիտությունների ֆինանսավորման / համաֆինանսավորման մեխանիզմները։ Վերազգային գերազանցության կենտրոնների հետ համագործակցությունը սահմանափակ է և չի հանգեցնում գիտելիքների ու փորձաքննության բավարար փոխանցմանը Հայաստանյան հաստատություններին:

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. ինտեգրել Բոլոնիայի երրորդ մակարդակի կրթական ծրագրերը բուհական կրթություն.

  • Ստեղծել արդյունավետ կանոնակարգեր գիտական թեմաների ներկայացման, գիտնականների եւ հետազոտողների որակավորումների հավաստման, ընթացիկ հետազոտական ու ակադեմիական գործունեության մշտադիտարկման վերաբերյալ.
  • Արտոնել ակադեմիական գերազանցությամբ բարձր վարկանիշներով գիտնականներին ստեղծել ինտեգրված հետազոտական լաբորատորիաներ բուհերում.
  • Ստեղծել տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ.
  • Ստեղծել համաֆինանսավորման մեխանիզմներ բուհերի հետազոտական լաբորատորիաների համար։

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Միջնաժամկետ. ձևավորել ռեսուրսներ ուսանողների, հետազոտողների եւ գիտնականների միջեւ համագործակցության խթանման համար.

  • Ստեղծել գիտնականների ընդհանուր տվյալների, հաշվետվողականության բարձրացմանն ու հաստատությունների միջեւ շարժունության խրախուսմանը նպաստող շտեմարան.
  • Ստեղծել բաց, առցանց շտեմարան մագիստրոսների եւ ասպիրանտների, նաև գիտնականների եւ հետազոտողների զբաղվածության ու պատկանելության թափանցիկությունը ապահովելու համար.
  • Ստեղծել հետազոտական արդյունքների, ատենախոսությունների և հրապարակումների միասնական ցանցային շտեմարան, որտեղ բոլոր կրթօջախները, գիտնականները և հետազոտողները կարող են իրենց ներդրումն ունենալ։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Մշակել ժամանակակից ենթակառուցվածք հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների համար։