Արդիականացում

Առանցքային հարցեր

 

  1.  Ինչպե՞ս է հնարավոր բարելավել դասախոսական անձնակազմի մասնագիտական մակարդակը։
  2. Արդյոք կրեդիտների փոխճանաչման և ակադեմիական շարժունության ծրագրերն արդյունավե՞տ են։ Ինչպե՞ս կարելի է դրանք կատարելագործել։
  3. Ի՞նչ կրթական ծրագրեր և ի՞նչ որակավորման աստիճաններ պետք է տրամադրեն համալսարանները: Արդյո՞ք դրանք պետք է ավելի շատ կանոնակարգվեն։
  4. Որո՞նք են պահանջվող առաջնահերթ ենթակառուցվածքներն ու սարքավորումները, եւ ինչպե՞ս կարելի է դրանք ձեռք բերել։

Խնդիրներ

 

Բուհերում դասախոսական ու վարչական անձնակազմերի միջին տարիքը բավականին բարձր է, և բուհը ի վիճակի չէ ներգրավելու մրցունակ դասախոսներին, որ պատրաստ են իրենց ժամանակը նվիրելու դասավանդմանը և հետազոտմանը։ Դասախոսական աձնակազմի բազմաթիվ անդամներ ներգրավված են մի քանի բուհերում կամ աշխատում են ոչ լրիվ դրույքով։ Ավարտական (դիպլոմային) աշխատանքները ևս արդիականացման անհրաժեշտություն ունեն թե՛ բարձրագույն կրթության, թե՛ միջին մասնագիտական կրթության ոլորտներում, նաև վերաորակավորումները, քանի որ բազմաթիվ կրթական ծրագրեր անփոփոխ են մնացել, մինչ աշխատանքային շուկան զարգանում է։ Առարկայական ծրագրերում նպատակայնության և համակարգվածության բացակայության պատճառով կրեդիտային համակարգով ուսումնառությունը և շարժունության ծրագրերը գործնականում արդյունավետ չեն։ Ուսումնական հաստատություններում կառավարվում են միայն կրթական գործընթացի մասնակիցները` ուսանողները, դասախոսները, վարչակազմը, սակայն ոչ կրթական գործընթացը ինքնին:

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. ստեղծել  բուհի ուսանողների, դասավանդող անձնակազմի և կրթական ծրագրերի առցանց տվյալների շտեմարան.

  • Ստեղծել ուսանողների կարողունակությունների հիմքով առաջընթացի վերջնարդյունքների գնահատման չափելիությունը ապահովող միավորների համալիր շտեմարան, որը կլինի հասանելի բոլոր բուհերին՝ բարձրացնելով պատասխանատվության զգացողությունը և խրախուսելով հաստատությունների միջև շարժունությունը.
  • Ստեղծել դասավանդող անձնակազմի առցանց տվյալների շտեմարան՝ ապահովելով անձնակազմի մասին տեղեկատվության թափանցիկությունը.
  • Ստեղծել ուսուցողական նյութերի և աղբյուրների միասնական ցանցային շտեմարան, որտեղ բոլոր կրթօջախները, դասախոսները և հետազոտողները կարող են իրենց ներդրումն ունենալ, ինչը նաև կնպաստի շարունակական կրթությանը։

Բարեփոխումների ուղղություն 2

 

Միջնաժամկետ. խթանել բուհերի հավատարմագրման գործընթացը.

  • Շարունակել հավատարմագրման գործընթացը, համեմատաբար թույլ բարձրագույն կրթական հաստատությունների վրա ավելի մեծ ճնշում գործադրել։ Իրականացնել բուհերի խոշորացման սահուն գործընթաց` որակի ապահովման նպատակով:
  • Կարևորել ոչ թե միայն բուհերի հաստատութենական, այլ նաև ՀՀ որակավորումների ազգային շրջանակի հիմքով մշակած կրթական ծրագրերի հավատարմագրումը։
  • Զարգացնել կրթական ծրագրերի փոխկապվածությունը բուհերի միջև, ինչպես նաև համագործակցությունը ակադեմիական շարժունության գործընթացում:

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Զարգացնել միջին մասնագիտական կրթության ծրագրի փոխկապվածությունը բուհական ծրագրերի հետ և ապահովել շարունությունը նաև ՄԿՈՒ հաստատությունների միջև։

 

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Կարճաժամկետ. վերակազմակերպել բուհական խորհուրդները.

  • Վերանայել բուհական խորհուրդների կազմը և պատասխանատվությունները.
  • Բարձրացնել ակադեմիական ինքնավարությունը և կանխել քաղաքական և պետական միջամտությունը.
  • Նվազեցնել ուսանողների համամասնությունը բուհական խորհուրդներում։

 

Բարեփոխումների ուղղություն 4

Միջնաժամկետ. արդիականացնել կրթական գործընթացի կառավարումը.

  • Ձևավորել կրթօջախներում ակադեմիական ազատությունների ապահովման միջավայր.     
  • Ստեղծել կրթական ծրագրերի արդիականացման ճկուն և թափանցիկ գործիքակազմ, այդ թվում` ուսումնական ծրագրերի լրամշակման և բովանդակության ձևավորման.
  • Ստեղծել դասընթացների գրանցման գրասենյակներ` ուսանողների կրթական հետագծի ձևավորման նպատակով, կարևորել ակադեմական խորհրդատուների դերակատարումը բուհերում։

 

 

Բարեփոխումների ուղղություն 5

 

Միջնաժամկետ. ձևավորել նոր կրթական միջավայր.

  • Մշակել մեխանիզմներ գրագողության կանխարգելման և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անձնական պատասխանատվության վերահսկման համար, զուգահեռ վերանայել պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրության և խրախուսման միջոցները.
  • Նպաստել բազմազանության և ներառականության հնարավորություններին բուհերում և ՄԿՈՒ հաստատություններում.
  • Ներմուծել գիտական շարադրանքի և մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ պարտադիր առարկա բուհերի բոլոր մասնագիտությունների գծով։