Առաջարկ Հրաչյա Մելոյանից

” Պետք չի նոր հեծանիվ հորինել, եթե այն վաղուց հորինված է: Բավական են «նորարարությունները». մեր երկիրը կարծես վերածվել է մի մեծ լաբորատորիայի բաց երկնքի տակ: Մեզ, ընդամենը, անհրաժեշտ է հանրակրթական դպրոցներում մի լավ «շաբաթօրյակ» իրականացնել … Եթե կուզեք դրա անունը դրեք դպրոցական ռեֆորմ:
Հիմնական դպրոցը պիտի լուծի մեկ խնդիր՝ տա կրթության (դաստիրակության) այնպիսի նվազագույն աստիճան, որն անհրաժեշտ և բավարար է, որպեսզի սովորողն ինքնուրույն կարողանա իր ընտրությունը կատարել…
Իմ առաջարկը
 Բոլոր դպրոցները ղեկավարել միայն կրթության նախարարությունից:
 Մտածել մեխանիզմներ տղամարդ ուսուցիչներին դպրոց վերադարձնելու համար:
 1-ին դասարան են գնում՝ 7 տարեկանից:
 Պարտադիր կրթության աստիճանը դարձնել 8 ամյա (Հիմնական ընդհանուր կրություն):
 Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չպիտի գերազանցի շաբաթական 18 դասաժամը:
 Հիմնական ընդհանուր կրթության համակարգում ազատագրվել այնպիսի առարկաներից, որոնք կարելի է ուսումնասիրել կամավոր սկզբունքով՝ դասերից դուրս:
 Պարտադիր պիտի լինեն այն առարկաները, որոնք առաջնահերթ են ապահովում երեխաների մտավոր, ֆիզիկական, աշխատանքային, բարոյական և գեղագիտական դաստիրակությունը:
 Վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը:
 Իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ապահովել ուսուցչի առողջությունն ու անվտանգությունը, ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ:
 Դասարաններում աշակերտների առավելագույն թիվը սահմանել մինչև 25 աշակերտ:
 Մշակել աշխատող մեխանիզմներ՝ սիստեմատիկաբար դասապրոցեսները ձախողող, այլ աշակերտների սովորելու իրավունքին խոչընդոտող և ուսուցչի արժանապատվությունը նսեմացնող կարգազանց աշակերտներից պաշտպանելու համար:
 Ներառական կրթություն ասվածի տակ հասկանանք ոչ բոլոր հիվանդություններով տառապող երեխաների համատեղ ուսուցումը այդպիսի խնդիրներ չունեցողների հետ: Պետք է հստակ ձևակերպել այն հիվանդությունների ցանկը, որոնք հիմք կհանդիսանան առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ներառական կրթություն ասվածի շրջանակներում ներգրավվելու համար:
 Վերանայել առարկայական չափորոշիչները, դրանք դարձնենք իրատեսական և հասանելի: Այսօրվա չափորոշիչները կարծես գրված լինեն բուհերի համար:
 Հատուկ ուշադրություն դարձնել բնական և տեխնիկական գիտությունների դասավանդմանը:
 Մեկ դասարանին՝ մեկ դասղեկ:
 Սահմանափակել դպրոցներում անցկացվող միջոցառումների քանակը:
 Թույլ տալ, որ ուսուցիչն ինքը որոշի իր դասավանդման ձևը:
 Ուսուցիչը պիտի լրացնի միայն մեկ դասամատյան:
 Վերանայել Մեթոդ միավորումների գոյությունը:
 Վերանայել դպրոցներում խորհրդակցական մարմինների գոյության և աշխատելաոճի հարցը:
 Դպրոցի տնօրեն ընտրել վերջին 10 տարվա ընթացքում 3 տարվա մանկավարժական ստաժ ունեցող և տվյալ դպրոցում աշակերտների կողմից առավելագույն հարգանք, վստահության և սեր վայելող ուսուցիչը՝ անկախ նրա դասավանդած առարկայից:
 Դպրոցի վարչական ապարատում աշխատողների 50% -ը պարտադիր պիտի լինեն տղամարդիկ:”

Հրաչյա Մելոյան