Առաջարկ Հարություն Թումաղյանից

“Դասագրքերի նկարազարդման վերամշակում
“Երեխաներն նկարում են երեխաների համար”

Գաղափար`
Համատեղ ուժերով  կազմակերպել հանրակրթական ծրագրի դասագրքերի նկարազարդման ու դիզայնի մշակման նոր, ժամանակակից ձևաչափի լուծումներ:

Պատկերի դերը նյութի ըկալման մեջ հատկապես երեխաների համար շատ կարևոր է: Գրագետ նկարազարդումն օգնում է առարկան ավելի հասկանալի դարձնել և զարգացնել երևակայությունը: Այսօրվա դասագրքերի նկարազարդումներն գտնվում են հնացած ձևաչափի մեջ, թերամշակ ձեռագիրը դարձնում է գիրքը ոչ մրցունակ ներկայիս զարգացած երկրների դասագրքերի համեմատ:  Օրինակ շատ սուր է տարբերությունը Լիբանանի հայկական դպրոցներում, երբ հայատառ դասագրքերն անհամեմատելի են ֆրանսիական կամ բելգիական դասագրքերի հետ: Այս խնդիրը միշտ եղել է անտեսված, բայց և լուծելի քառակողմ համագործակցության պարագայում:

Առաջարկ`
Համատեղելով փորձառու նկարազարդողների, ԹՈՒՄՈ-ի, Կրթության նախարարության ու հրատարակիչների փոխշահավետ համագործակցության ջանքերը` ստեղծել աշխատանքային խմբեր դասագրքերի նորովի նկարազարդման, ձևավորման ու տրամաբանական ձևաչափի (կոնցեպտի) մշակման համար:

Մոտեցում`
Կարճաժամկետ ծրագիր
 Տարական դասարանների 2-3 դասագրքի վերանկարում( օրինակ` Այբենարան, Հայոց պատմություն, Բնագիտություն)
Ստեղծվում է աշխատանքային խումբ ամեն դասագրքի համար:
Խմբի կազմը` 
    նկարազարդող 1-2, 
    թումոի 5-10 աշակերտ ( նկարչական հմտություններով)

Կարճաժամկետ ծրագրի փուլերն ու ժամանակացույց`
1.Ամեն խմբում-Նկարազարդող դասախոսներն Թումոյի աշակերտների հետ համատեղ մշակում են դասագրքի նկարներն ու խաղերն (տարական դասարանների համար): Ապա կարելի է մշակել առցանց տարբերակը (անիմացիոն- ինտերակտիվ): 
փուլի Ժամկետ` հուլիս-հոկտեմբեր 2018թ:
2.Հավաքում ենք գրքի նախնական մակետը: Ժամկետ`նոյեմբեր 2018:
3. Ներկայացնում Կրթ.նախարարին  ու կազմակերպում քննարկումներ: Ժամկետ`դեկտեմբեր 2018:
4.Կատարվում են քննարկումների արդյունքում առաջարկած փոփոխությունները (հունվար 2019):
5. Տպագրություն- մինչև օգոստոս 2019:
6.Փորձնական նմուշների կիրառում մի քանի դպրոցներում- 2019 սեպտեմբեր:

Արդյունքում`
1.Հայ երեխաները ունեն նոր ժամանակակից նկարազարդ դասագրքեր:
2.Փորձառու նկարազարդողներն նկարում են ու աշխատում Հայաստանում:
3.Թումոյի աշակերտներն սովորում են գրքերի նկարազարդում ու կոնցեպտի մշակում:
4.Կրթության նախարարությունը` ժամանակակից ու մրցունակ դասագրքեր:
5.Հրատարակիչն էլ անում է տպագրություն:

Առաջարկի հեղինակներ`
Հարություն Թումաղյան
Արմինե Շահբազյան
Ագաթա Բադալյան
Մկրտիչ Չանչանյան