Առաջարկ Լեռնա Էքմեքճիօղլույից, Մելիսսա Բիլալից և Աննա Ալեքսանյանից

Կանանց պատմության դասավանդման շուրջ

Հայոց պատմության ողջ ընթացքում կանայք հսկայական դերակատարում են ունեցել ժողովրդի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս կարևոր բնագավառներում: Կանայք ակտիվ են եղել նաև իրենց քաղաքական
կամարտահայտման մեջ, և հատկապես Հայաստանի երրորդ հանրապետության`
քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին ունեցել են հսկայական
ներդրումներ: Այս մասին են վկայում նաև «Թավշյա, ոչ բռնի» հեղափոխությանը
նրանց մասսայական մասնակցությունը: Զանգվածային ցույցերին և քաղաքացիական
անհնազանդության գործողություններ իրականացնելու ընթացքում նրանց
ներկայությունը կարծես ակամա երաշխիքը լիներ բռնության դրսևորումների կանխման և բացառման, ինչպես նաև այդ
գործնթացների խաղաղ ընթացքի ապահովման համար: Սակայն տարբեր
պարճառներից ելնելով կանայք դուրս են մնացել հայոց պատմության էջերից և մինչև
այսօր նրանց ծավալած գործունեության մասին գրվում կամ ներկայացվում է ոչ թե անհատապես, այլ հավաքական կերպարների (մայրեր, քույրեր, կանայք)
միջոցով: Ժամանակակից քաղաքակիրթ երկրներում կանայք ունեն իրենց հավասար
տեղն ու դիրքը հասարակության մեջ, որի հիմքերը դրվում են դեռևս դպրոցներում` կրթության միջոցով:
Մեր ծրագիրը նպատակ ունի Հայաստանի դպրոցներում հայոց պատմության և հայ գրականության դասերին զուգահեռ ներկայացնել հայ կին գրողների, հրապարակախոսների,
հասարակական, քաղաքական գործիչների ծավալած գործունեության պատմությունը: Ծրագրի հեղինակները պատրաստակամ են անվճար հիմունքներով ներկայացնել համապատասխան նյութեր և տեղեկատվություն, ինչպես նաև կիսվել այս բնագավառում առկա միջազգային փորձով: Ծրագիրը նպատակ ունի կրթության շնորհիվ բարձրացնել կնոջ հանդեպ հարգանքը հասարակության ամենատարբեր շերտերում և այս միջոցով կրճատել խտրականության և բռնության դրսևորումները մեր հասարակությունում:

Լեռնա Էքմեքճիօղլու
Մասաչուսեթսի Տեխնիկական Համալսարանի (MIT)` պատմության և կանանց ուսումնասիրությունների դասախոս
Մելլիսա Բիլալ
Չիկագոյի համալսարանի Հայագիտության ամբիլոնի հրավիրյալ դասախոս
Աննա Ալեքսանյան
Քլարք Համալսարանի Ցեղասպանությունների և Հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ