Առաջարկ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ և «Ուսուցչի արհեստանոց» ակումբից /4/

“ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳԻՐ

Այսօր ՀՀ-ում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և էլեկտրոնային կրթական ռեսուրսների (ԷԿՌ) կիրառության ոլորտում առկա են բազում խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համակարգային միջոցառումներ:
Այդ ուղղությամբ մեր կողմից իրականացվել են հետևյալ գործողությունները.

 հավաքագրվել և համակարգվել են ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ,
 բնութագրվել և գնահատվել է ՀՀ-ում մինչև օրս կուտակված փորձը և առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ՏՀՏ սարքավորումներով հագեցվածությունն ու ինտերնետային կապով ապահովվածությունը, ՀՀ-ում ներկայում էլեկտրոնային կրթական (բովանդակային) ռեսուրսների առկայությունը և ուսուցիչների՝ ՏՀՏ ռեսուրսներից օգտվելու պատրաստվածությունը,
 հաշվի է առնվել տվյալ բնագավառին վերաբերող միջազգային փորձը,
 բացահայտվել են ոլորտում առկա խնդիրները երկու խմբով՝ ա) հանրակրթության բնագավառի խնդիրներ, որոնք լուծելի են ԷԿՌ-ների ներդրման միջոցով, բ) ԷԿՌ-ների մշակմանը, ներդրմանն ու օգտագործմանը վերաբերող խնդիրներ,
 առաջարկվել են խնդիրների լուծման ուղիներ,
 ներկայացվել են ռազմավարական մոտեցումներ՝ հնարավորինս որոշակիացնելով ֆինանսավորման աղբյուրներին և միջոցներին վերաբերող հարցը,
 մշակվել է փուլային հաջորդականությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր՝ ակնկալվող արդյունքներով և ժամկետներով:

Իրականացված գործողությունների արդյունքներն ամփոփված են «Հանրակրթական ուսումնական հաստատություններում էլեկտրոնային կրթական ռեսուրսների կիրառման հայեցակարգ, ռազմավարություն և ծրագիր» փաստաթղթի նախագծում (Նախագիծ), որի կիրարկումը, մեր համոզմամբ, էապես կնպաստի ժամանակակից որակյալ կրթության ապահովմանը, որի առաջնային բնութագրիչներն են սովորողակենտրոնությունն ու հետազոտական միջավայրի առկայությունը:
Նախագծի քննարկումը հնարավորություն կտա կանոնակարգելու ԷԿՌ-ների մշակման, ներդրման և կիրառման մեխանիզմները:
https://s3.amazonaws.com/online.fliphtml5.com/juhip/mqnp/index.html”

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ և «Ուսուցչի արհեստանոց» ակումբ