Առաջարկ Արայիկ Սահակյանից

Եթե մենք չենք կարողանում ապահովել արժանի կադրի ի հայտ գալը, չենք կարողանում հստակ սահմանել չափորոշիչներ և որոնց առավելագույններով օժտվածներին նշանակել կամ ընտրել տնօրեն, եթե մրցույթները ձևական բնույթ են կրելու և ամեն մի մարզպետ, քաղաքապետ ի վերջո իր մարդուն պետք է առաջադրի այդ պաշտոնում կամ էլ մի հարուստ մարդ այն գնի իր մերձավորի համար, առաջարկում եմ դպրոցի տնօրենների պաշտոնների համար սահմանել որոշակի գին ըստ դպրոցի պրեստիժության աստիճանի: Նախ դրանով կհամալրվի բյուջեն և կվերանա կաշառակերությունը այդ ոլորտում և երկրորդ տնօրենների համար անպայմանորեն սահմանել հստակ պատասխանատվություն, օրինակ միջոցների անարդյունավետ ծախսման և այլնի համար և նաև առանձնացնել կոնկրետ դեպքեր, որոնց առկայության դեպքում կհաջորդի տնօրենի անխուսափելի պաշտոնանկությունը: Կարծում եմ նման մոտեցումը արդարացված կլինի նաև պոլիկլինիկաների տնօրենների և մանկապարտեզների տնօրենների համար:

Արայիկ Սահակյան