Հարթակի մասին

Նոր սերնդի կրթությունը բաց հարթակ է, որը նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը:

Տեսլական

Հայաստանի կրթական համակարգը պետք է պատրաստի ազատ, վերլուծական և քննադատական մտածողությամբ անձանց, ինքնավստահ անհատականությունների, ովքեր պատրաստ են ինքնավար ցկյանս ուսումնառության, ունեն աբստրակտ մտածողության և արդյունավետ հաղորդակցության  ունակություն, քաղաքացիական պարտավորվածության և մշակութային ինքնության ուժեղ զգացում։

Բարեփոխումների ուղղություններ

Play
Slider